Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ) շուրջ ստեղծված աղմուկը պարզաբանման բացակայության հետեւանք է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌՀՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
Նրա խոսքով, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ոչ կարգավիճակում, ոչ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում։ Համալսարանը հիմնվել է 1997-ի օգոստոսի 29-ին միջկառավարական համաձայնագրով ու գործում է 2003-ի ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրով։
2015-ի մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը, որը վավերացվել է հայկական կողմից, վավերացում չի ստացել Ռուսաստանում՝ այդ երկրի ԱԳՆ-ի ու Կրթության նախարարության միջեւ տարաձայնությունների պատճառով։
«Ահա եւ ամբողջը։ Թուլանում ենք ու պատրաստվում ենք նոր ձեռքբերումների»,-նշել է Արմեն Դարբինյանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։