ԳլխավորԼուր

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4388 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 հազար 266 դեպք, որից 343 հազար 714-ը`առողջացած, 8065-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 25 հազար 944 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 9595 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք, առողջացել է 2359 քաղաքացի, արձանագրվել է մահվան 5 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 754 հազար 131-ի: