ԳլխավորԽճանկար

Ի՞նչ տուգանքներ են սահմանված աշխարհի այլ քաղաքներում՝ դիմակ չկրելու համար

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներում ու առանձին քաղաքներում սահմանափակումներ են գործում, այդ թվում՝ դիմակներ կրելու պահանջով։

Երեւանում, ինչպես գիտենք, փակ վայրում դիմակ կրելը պարտադիր է, որը խախտելու համար սահմանված է 10 հազար դրամ տուգանք։

Ինչպիսի՞ն է վիճակը աշխարհի այլ քաղաքներում։

Փարիզ-դիմակներ կրելը պարտադիր է միայն հասարակական տրանսպորտում։ Տուգանքը՝ 135 եվրո։

Բեռլին— դիմակներ (կամ թաշկինակ, շարֆ) կրելը պարտադիր է միայն հասարակական տրանսպորտում։ Դիմակ չունենալու համար տուգանք չի նախատեսվում։

Հռոմ-դիմակներ կրելը պարտադիր է բոլոր հասարակական փակ վայրերում (խանութ, ռեստորան, սրճարան, գեեցկության սրահ, եկեղեցի եւ այլն) եւ տրանսպորտում։ Դիմակ չունենալու համար տուգանք նախատեսված չէ, բայց տուգանք է նախատեսված սահմանափակումները չպահպանելու համար՝ 130-ից մինչեւ 5 հազար եվրո։

Լոնդոն-դիմակներ կրել խորհուրդ է տրվում մեծ փակ հաստատություններում (օրինակ՝ խանութ) եւ հասարակական տրանսպորտում։ Տուգանքներ չկան։

Նյու-Յորք-դիմակներ կրելը պարտադիր է հասարակական տրանսպորտում, խանութներում, մարդկային մեծ կուտակումների վայրերում։ Տուգանքը՝ 300 դոլար։

Աթենք-դիմակներ կրելը պարտադիր է հասարակական տրանսպորտում եւ հասարակական փակ վայրերում։ Տուգանքը՝ 150 եվրո։

Վարշավա-դիմակներ կրելը պարտադիր է միայն խանութներում։ Տուգանքը՝ 500 զլոտի (112 դոլար

Ըստ kp.ru-ի

Reuters-ի լուսանկարում` Լոնդոնի Բորո շուկան (մայիսի 28, 2020)

Comment here