Ամերիկաբնակ կլառնետահար Անուշ Պողոսյանը ԱՄՆ նախագահի «U.S. Presidential Scholars» մրցանակի է արժանացել YoungArts մրցույթում՝ ընդգրկվելով արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն քսան մասնակիցների ցանկում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ մրցույթի «U.S. Presidential Scholars in the Arts» ծրագրում 17-ամյա Անուշին մրցանակ է տրվել՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ:
Comment here
You must be logged in to post a comment.