«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց մարտի 17-ին տեղափոխվել է «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Կատարվել է նմուշառում, կորոնավիրուսի հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- գրել է Նիկողոսյանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։