ԳլխավորԼուր

Ալկոհոլային թունավորումից մահվան եւս մեկ նոր դեպք է արձանագրվել

Հիվանդանոց

Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան եւս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 5 քաղաքացի, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։

Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 18-ի։

Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։

Comment here