ԳլխավորԼուր

Մահացել է Թատերականի դասախոսը

Ջեմմա Մարտիրոսյան

Մահացել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկարամյա դասախոս Ջեմմա Մարտիրոսյանը, հայտնում են բուհից։

«Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր բուհի երկարամյա դասախոս, Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, սիրելի Ջեմմա Մարտիրոսյանը:

ԵԹԿՊԻ-ի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները, ուսանողներն իրենց վշտակցությունն են հայտնում Ջ. Մարտիրոսյանի ընտանիքին, մտերիմներին:

Ջեմմա Մարտիրոսյանի հիշատակը վառ կմնա մեր բոլորի սրտերում…

Տեղեկացնենք, որ Ջ. Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ նոյեմբերի 2-ին, ժամը 18։00-20։00-ը և վերջին հրաժեշտը` նոյեմբերի 3-ին, ժամը 13։00-ին»:

Comment here