ԳլխավորԼուր

Պետերբուրգի բժշկականի կորած ուսանողի մնացորդները հայտնաբերվել են ճահճում

Կամավորները գտել են Պետերբուրգի բժշկական համալսարանի 22-ամյա ուսանող Սերգեյ Պավլովի մնացորդները Լենինգրադի մարզի Վսեվոլոժկի շրջանի ճահճում, տեղեկացնում է lenta.ru-ն։

Անձի ինքնությունը պարզվել է հագուստի գրպանում հայտնաբերված բանկային քարտով։

5-րդ կուրսի ուսանող Սերգեյ Պավլովը 2020-ի հունվարի 14-ին հիվանդանոցում գիշերային հերթափոխն ավարտելուց հետո մտել էր մետրո եւ հասել «Պառնաս» կայարան։

Դրանից հետո նրան ոչ ոք չէր տեսել։

 

Comment here