ԳլխավորԼուր

Վահան գյուղի մոտ արկի պայթյունից 11-ամյա երեխա է մահացել

Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխա  է պայթել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու» 2-րդ հանդամասի տարածքում՝ «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով այն պայթել է, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։