Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի աշխատակիցը՝ ներկայացնելով երեխայի մոր առողջական վիճակը:
Ադրբեջանական կողմի թիրախ է դարձել Մարտակերում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները:
Comment here
You must be logged in to post a comment.