Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՔԿ–ն 44–օրյա պատերազմում զոհվածների ու անհետ կորածների վերաբերյալ նոր տվյալներ է հայտնել

Մարմինների տեղափոխում, Արցախ

Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք` ՔԿ–ն հունվարի 19–ին հայտնել էր, որ 44–օրյա պատերազմում զոհվել է 3809 անձ, անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։