ԳլխավորԼուր

Անահիտ Մնացականյանն այցելել է Սևանի ափ ու անհետացել

Անահիտ Մնացականյան

Մայիսի 31-ի երեկոյան 25-ամյա Անահիտ Մնացականյանը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի։ Այդ գիշերվանից նա Սևանի ափից որպես անհետ կորած է որոնվում, տեղեկանում ենք «Մշակութամետ» ֆեյսբուքյան էջից։

«Որոնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, ջրասույզ լինելու վարկածը հաստատված չէ, ուստի այս գրառումը տարածելով գուցե գտնենք տեղեկություն, որը կարող է ճակատագրական լինել Անահիտին գտնելու հարցում։

Մենք հավատում ենք հրաշքին, ինչը սովորել ենք հենց Անահիտից։ Ձեզ նույնպես խնդրում ենք հավատալ։

Խնդրում ենք որևէ կարևոր, անգամ չնչին տեղեկություն ունենալու պարագայում կապ հաստատել այս հեռախոսահամարով +37495877881 կամ գրել էջին»,-նշված է գրառման մեջ։

Անահիտի քրոջ ամուսինը` Վահան Ազիբեկյանը, news.am-ին հայտնել է.

«Նրան վերջին անգամ մայիսի 31-ի գիշերը` 22:30-ի կողմերն են տեսել` ափին նստած: Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա: Փրկարարները ասում են, որ բավական խորացել են լճում, ստուգել են, եթե խեղդված լիներ, կտեսնեին, ոստիկանությունն էլ հակված է խեղդվելու վարկածին, բայց այլ տարբերակներ էլ են քննարկում» ու խնդրել է ցանկացած տեղեկատվության համար զանգահարել իրեն 094952527 հեռախոսահամարով:

Հավելենք, որ Անահիտ Մնացականյանը Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։