ԳլխավորԼուր

Կառավարությունը թույլատրեց սիգի որսը Սեւանա լճում

Կառավարությունը հավանություն է տվել Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծին, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։

Կառավարության ընդունած որոշման համաձայն․

1․ Արգելվում է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից։

2․ Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը։

3․ Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը։

4․ Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

5․ Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա ցերեկային ժամերին։

Comment here