ԳլխավորԼուր

Սեւանում մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է մինչեւ հունիսի 11-ը

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում պարետի որոշմամբ գործող սահմանափակումները երկարաձգվել են եւս մեկ շաբաթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սեւան համայնքի վարչական եւ տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է եւս մեկ շաբաթով. այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը»,- գրել է նա։

Comment here