ԳլխավորԼուր

Պետերբուրգում մեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ եւ 4-8 տարեկան 4 երեխայի

Հունիսի 18-ին՝ տեղի ժամանակով 11.20-ին, Պետերբուրգի արվարձան Կոլպինոյում՝ չկարգավորվող հետիոտնային անցումի մոտակայքում, Volkswagen-ը վրաերթի է ենթարկել 2 կնոջ (ծնվ. 1988 եւ 1989) եւ 4 աղջկա (ծնվ. 2012, 2013, 2015 եւ 2016 թթ.), տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ կանանց վիճակը գնահատվում է բավարար, երեխաներինը՝ միջին ծանրության։

Comment here