ԳլխավորԼուր

Դավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Դավիթ Չալոյան

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվեց բռնցքամարտի Փարիզ-2024-ի վարկանիշային մրցաշարը։ Մրցումներին մասնակցած 10 հայ բռնցքամարտիկներից միայն Դավիթ Չալոյանին հաջողվեց օլիմպիական ուղեգիր ստանալ։

Գերծանր քաշային կարգում Չալոյանը այս մրցումներում տոնեց 3 հաղթանակ, իսկ ուղեգիր վաստակելու համար վճռորոշ մենամարտում, դժվարին պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ իռլանդացի Մարտին ՄակԴոնահի նկատմամբ։

Այպիսով, Փարիզի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումներում մենք կունենանք մեկ մասնակից, իսկ այս պահի դրությամբ օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունք Հայաստանից ունի 12 մարզիկ։

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2024 թ. հուլիսի 26-ին, փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին։