ԳլխավորԼուր

Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու անցավ հաջորդ փուլ

Հովհաննես Բաչկով

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց  63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը առավելության հասավ ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ, տեղեկացնում է armsport.am-ը։

Բաչկովը  կարևոր հաղթանակ տոնելով՝ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։

Այսօր ռինգ դուրս եկած 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը պարտություն են կրել:

Comment here