ԳլխավորԼուր

Ալբերտ Հարությունյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Ալբերտ Հարությունյան

Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Հարությունյանը (75 կգ) հաղթեց հնդիկ Սահիլ Սահիլին ու դարձավ աշխարհի չեմպիոն։

Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս եկած 16 բռնցքամարտիկներից տասը դարձան մեդալակիր։ Մերոնք նվաճել են 4 ոսկե (Վաղարշակ Քեյան, Տիգրան Հովսեփյան, Արգիշտի Հակոբյան, Ալբերտ Հարությունյան), 5 արծաթե (Արեն Խառատյան, Սամվել Սիրամարգյան, Առնո Դարչինյան, Հեղինե Պետրոսյան, Անդրանիկ Մարտիրոսյան), 1 բրոնզե (Տիգրան Խաչատրյան) մեդալ։