ԳլխավորԼուր

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը։

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ և հաղթանակ տարավ 5։0 հաշվով։ Խաղը տևեց երեք ռաունդ։

1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին: Հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը։

Comment here