ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Արմեն Մելիքյանը հասավ քառորդ եզրափակիչ ու պարտվեց

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը: 1/8 եզրափակիչում Մելիքյանը մրցեց Իրանից 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի հետ։ Հայ ըմբիշը հաղթեց 5։5 հաշվով (վերջին գործողության առավելություն):

Քառորդ եզրափակիչում նա գոտեմարտեց 2018թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2019-ի և 2020-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ և պարտվեց 4:8 հաշվով: Եթե Տիմուրովը հայտնվի եզրափակչում, Մելիքյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում ուկրաինացի ըմբիշը կմրցի աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ:

Comment here