ԳլխավորԼուր

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը անթերի ելույթ ունեցան Միլանում ու անցան հաջորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը Միլանի օլիմպիական խաղերում

Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հանդես եկավ հայկական զույգը: Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Միլանում կայացած սպորտային զույգերի կարճ ծրագրում մաքուր և շատ տպավորիչ հանդես եկան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ուղեկցությամբ։

Հայաստանը ներկայացնող զույգը վաստակեց 66.27 միավոր: Տեխնիկան գնահատվեց 38.66 միավոր, բարդությունը՝ 28.11 միավոր:

Մեր զուչգը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը (հաջորդ փուլ են անցնում 19 զույգից 16-ը-խմբ.) ու փետրվարի 16-ին կմասնակցի ազատ ծրագրին:

Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews