Լուր

Օլիմպիական խաղեր. Կարեն Ասլանյանը պարտվեց

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/4 եզրափակիչում 5:7 հաշվով պարտվեց Եգիպտոսից Մոհամադ Էլսայեդիին։

Կարեն Ասլանյանը կարող է շարունակել պայքարը, եթե նրան հաղթած մարզիկը դուրս գա եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Կարենը 1/8 եզրափակիչում հաղթել էր հունգարացի Բալինտ Կորպաշիին վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։

Comment here