Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի՝ քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 5-3 հաշվով առավելության հասավ Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյո Կինդելանիի նկատմամբ ու անցավ եզրափակիչ։
Եզրափակիչ մենամարտը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 7-ին։