Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերում հաղթահարեց օղակներ վարժության որակավորման փուլն ու անցավ եզրափակիչ։
Նա օղակների վարժության որակավորման փուլում վաստակել էր 14.733 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 4-ին։
Հիշեցնենք, որ եզրափակիչ է անցել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ներկայացված է 15 ներկայացուցիչներով` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, ատլետ Երվանդ Մկրտչյանը:
Վարսենիկ Մանուչարյանն ու Էլմիրա Կարապետյանն այսօր չկարողացան հաղթահարել որակավորման փուլը։