ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանը դարձավ չեմպիոն Անթալիայում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը թուրքական Անթալիայում նվաճել է աշխարհի գավաթի երրորդ փուլի ոսկին: Մրցումների եզրափակչում հենացատկում հայ մարզիկը հավաքել է 14․650 միավոր:

Սա Արթուր Դավթյանի այս տարվա երկրորդ ոսկին է աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել Է Բաքվում, Հայաստանի հավաքականը չի մասնակցել դրան:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews