Ռաֆիկ Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությունում 65.8 կգ քաշային կարգում:
Youth IMMAF-ի աշխարհի առաջնությունում Ռաֆիկն առանց պարտության 6 մենամարտ է անցկացրել՝ հաղթելով ԱՄԷ-ի, Ղազախստանի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սոս Մարտիրոսյանը, բրոնզե մեդալ է նվաճել։
«Մրցաշարի արդյունքներով Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ՝ ոսկե և բրոնզե, և երկուսն էլ «Լայըն Հարթ» ակադեմիայի մարզիկների շնորհիվ»,-նշված է ակադեմիայի ֆեյսբուքյան էջում։
IMMAF երիտասարդական MMA աշխարհի առաջնությունն անցկացվում է Աբու Դաբիում օգոստոսի 16-23-ը: Մրցաշարին կարող են մասնակցել 12-17 տարեկան մարզիկները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


