Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 343 կգ արդյունքով (158+185 կգ)։
Պոկում վարժությունում Հարությունյանը ևս արժանացել է արծաթե մեդալին՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ու գլխավերևում պահելով նախ 150 կգ, ապա 155 կգ և 158 կգ կշռող ծանրաձողերը։ Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրել է 185 կգ կշռող ծանրաձողը և այս ձևում 4-րդն էր:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականին 3 մեդալ էին բերել Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), բրոնզե մեդալ նվաճած Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և արծաթե մեդալ նվաճած Գոռ Սահակյանը (73 կգ)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews