ԳլխավորԽոսք

«Կյանքը պետք է վայելել որպես հիանալի գինի, կում առ կում…». Ֆոյերբախ

Լյուդվիգ Ֆոյերբախ

Ներկայացնում ենք գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Անդրեաս ֆոն Ֆոյերբախի (28 հուլիսի, 1804 -13 սեպտեմբերի, 1872) մտքերից։

***

Կյանքը պետք է վայելել որպես հիանալի գինի, կում առ կում, դադարով: Նույնիսկ լավագույն գինին կորցնում է իր հմայքը մեզ համար, մենք դադարում ենք գնահատել այն, երբ խմում ենք ջրի պես:

Ամենապարզ ճշմարտությունները մարդը հասկանում է ամենից ուշ:

Միայն նա է ինչ-որ բան իրենից ներկայացնում, ով սիրում է ինչ-որ բան: Ոչինչ չլինելը և ոչինչ չսիրելը նույնն են:

Աշխարհը խղճալի է միայն թշվառ մարդու համար, աշխարհը դատարկ է միայն դատարկ մարդու համար:

Մարդը ոչինչ չի կարող տնօրինել ավելի շատ, քան ժամանակը։

Առաջին պարտականությունդ ինքդ քեզ երջանկացնելն է։ Եթե ինքներդ երջանիկ եք, ապա ուրիշներին նույնպես կերջանկացնեք:

Նախ մարդն է անգիտակցաբար և ակամա ստեղծում Աստծուն իր նմանությամբ, ապա այդ Աստվածն է գիտակցաբար և կամայականորեն ստեղծում մարդուն իր նմանությամբ:

Որտեղ ցանկությունը դադարում է, դադարում է նաև մարդը:

Մարդուն ճանաչելու համար պետք է սիրել նրան։