ԳլխավորԽոսք

Մենք վերջին սերունդն ենք, որ անձամբ տեսել ենք նրանց, ովքեր տեսել են էդ պատերազմը՝ որևէ կետից

Սիրում եմ պատերազմի մասին խորհրդային ֆիլմերը։ Իրանց մեծ առավելությունն էն էր, որ նկարում ու նկարվում էին մարդիկ, ովքեր եղել էին էդ պատերազմում, գիտեին, թե ինչ տեսք ունի պատերազմը ու ցենզուրայի բոլոր հնարավոր ճեղքերից գոռում էին էդ մասին։

Հետո, մենք վերջին սերունդն ենք, որ անձամբ տեսել ենք նրանց, ովքեր տեսել են էդ պատերազմը՝ որևէ կետից։ Իմ առաջին ասոցիացիան Երկրորդ համաշխարհայինի հետ պապիկս ա, որը 80 տարեկանում լացակումած դեռահասի ձայնով էր պատմում՝ «Էդտեղ զգացի, որ հեր չունեմ»։ Տատիկս ա, որ մինչև հիմա պատմում ա՝ «Դասից գալիս էինք, հողից մի հատ սխտոր էինք հանում, քսում սև հացին, ուտում։ Որ հաց չէր լինում, քուսպ էինք ուտում»։ Ես չգիտեի քուսպն ինչ ա, դուք գիտե՞ք։ Տենց հատիկեղենի խտացրած թեփ ա, կենդանիներին են կերակրում։

Մյուս ասոցիացիաս իմ դեռահասական շոկն ա, երբ իմացա, որ պատերազմին մասնակցած աղջիկների հետ հետո չէին ամուսնանում, հաճախ բարեկամներն էլ շփումը կտրում էին՝ համարվում էր, որ ռազմաճակատում եղած կինը լավագույն դեպքում սամի զնայեծե ինչով զբաղված լինի զինվորների հետ։ ԽՍՀՄ-ում դեռ լավ էր՝ ոչ մեկ չէր կարա պարապ լիներ, շատ երկրներում նույնիսկ աշխատանքի չէին ընդունում իրանց։

Էս էն երեք բանն ա, որ ես իմացել եմ պատերազմի մասին մինչև չափահաս դառնալս՝ պատերազմը տենց տեղ ա, որտեղ երեխեքը մնում են որբ, որտեղ մարդիկ ստիպված են անասնակեր ուտել, էդ էլ՝ եթե բախտները բերի, և որտեղ կանայք դադարում են մարդ համարվել։ Հետո որ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ տղամարդիկ էլ էնտեղ մարդ չեն համարվում։

Հիմա որ մի քիչ էլ եմ մեծացել, կարամ ձևակերպեմ․ գոյություն չունի էդքան վեհ, հզոր, շքեղ, ազնիվ նպատակ, որը կարա արդարացնի դեհումանիզացիան, իսկ պատերազմը միշտ դեհումանիզացիա ա։ Գոյություն չունի, ինչ ուզում են ասեն զանազան անտիկ-շմանտիկ փիլիսոփաները։ Իրանց խնդիրն էն ա, որ իրանցից շատերը զորավարներ են եղել ու բոլորը՝ տղամարդիկ։

Էս մի ֆիլմը՝ «Մարտի են գնում միայն ծերունիները», իմ ֆեյվերից ա մայիսի 9-ի համար։ Պուճուր, տաք, կամերային՝ ինքը քեզ գրկում-մտցնում ա կոմֆորտի գոտի, որ հետո մի հարվածով դուրս շպրտի, որ հիշես՝ պատերազմը տենց տեղ ա, որտեղ պուճուր, սիրուն, տաք, կոմֆորտ, սիրած երգեր ու լավ հումորի զգացում ունեցող մարդիկ են մեռնում։

“-Когда кончится война, вернёмся мы сюда, пройдём по этим местам, кто остался в живых..

-…И позовём лучший симфонический оркестр. Во фраках! Выйдет дирижёр. Я подойду к нему, скажу…

-Пусть они нам сыграют!

-Нет, ты знаешь…Я сам. Скажу — извини, маэстро, дай я. И как врежем “Смуглянку”! От начала. И до конца. ”

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

ԺԱՍՄԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ