ԳլխավորԼուր

«Միսս ԱՄՆ-2024» մրցույթում հաղթել է Սթենֆորդի ուսանողուհին

«Միսս ԱՄՆ-2024» Ալմա Կուպերը

«Միսս ԱՄՆ-2024» մրցույթում հաղթել է Միչիգանի ներկայացուցիչ Ալմա Կուպերը։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ Լոս Անջելեսի Peacock թատրոնում։

Ալման, ով ԱՄՆ բանակի գործող սպա է և Knight-Hennessy ծրագրի կրթաթոշակառու, առաջ է անցել 50 այլ մասնակիցներից՝ դառնալով «Միսս ԱՄՆ» տիտղոսի 73-րդ հաղթողը:

Ալմա Կուպերը Ուեսթ Փոյնթի ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտ է՝ մաթեմատիկայի դիպլոմով։ Ներկայումս սովորում է Սթենֆորդի համալսարանում՝ տվյալների գիտության մագիստրոսի կոչում ստանալու համար: