ԳլխավորԼուր

Երևանի նորընտիր քաղաքապետը երդվեց. տեսանյութ

Հրաչյա Սարգսյանը երդմնակալության ժամանակ

Երևանի ավագանու հանդիսավոր նիստում այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։

Հայաստանի երրորդ Հանրապետության ընթացքում Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդվեց «քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների»:

Երդման պաշտոնական մասից հետո նրան հանձնվեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան։

Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։