ԳլխավորԼուր

«Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել». Հայկ Մարության (տեսանյութ)

Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ հրավիրված նիստին:

«Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ: Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում: Եվ կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի: Օրինակ` բյուջեից խոշոր չափի գումարների հափշտակում, կամ ինչ-որ այլ՝ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք:

Բայց, ինչպես ելույթներից հասկացանք այդպիսինները չկան: Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է` ինչպես նախաձեռնող խումբն է ասում` քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաեւ այս պաշտոնը: Եկեք հասկանանք՝ արդյոք դա այդպես է թե ոչ»:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։