Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Քաղաքացիների ուղևորափոխադրումը կկազմակերպվի նախկին շարժակազմին զուգահեռ՝ №2 և №2ա, ինչպես նաև №10 և №10ա երթուղիներում, իսկ «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև կոնտակտային ցանցից դուրս ուղեգծերով:
Նշվում է, որ հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից շարժակազմով:
Մանրամասները՝ տեսանյութում։