ԳլխավորԼուր

Ուսանողների համար Երևանի հասարակական տրանսպորտը 15 տոկոսով էժան կլինի

Ավտոբուս

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար նախատեսված արտոնությունների փաթեթը։

Ըստ դրա՝ հանրային տրանսպորտն անվճար կդառնա 0-7 տարեկանների, ծնողազուրկ դպրոցականների և ուսանողների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պետական խնամքի տակ գտնվող, ՀՀ ազգային հերոսի, Մարտական խաչի և այլ շքանշաններ ստացածների ու 4 և ավելի երեխա ունեցող ծնողների համար։ Զեղչեր կտրամադրվեն դպրոցականներին (20%), թոշակառուներին (30%), ուսանողներին (15%), ինչպես նաև նպաստառուներին (20%)։

Փաթեթն առնչվելու է շուրջ 550 000 մարդու։

Արցախի կամ ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամները տրանսպորտից կօգտվեն անվճար 90 օր ու 365 օր փաթեթ ձեռք բերելու դեպքում։

Այս նախագծի շահառու է հանդիսանում 13 500 անձ։

Հասարակական տրանսպորտի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2025 թ. հունվարի 1-ից։