ԳլխավորԼուր

Ուսանողները և դպրոցականները լինելու են Երևանի տրանսպորտային նոր համակարգի արտոնյալ խմբերում. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Չեմ կարծում, որ մենք այստեղ հեծանիվ են հորինելու, արտոնյալ խմբերը, համաշխարհային փորձով, փոքրիշատե պարզ են, ու կարող եմ ասել, որ դպրոցականներն ու ուսանողները լինելու են այդ արտոնյալ խմբերում»։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստից միասնական տոմսային համակարգի հարցը հանվել է ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։

Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 1-ից նախատեսում է միասնական տոմսային համակարգ ներդնել և վերանայել տրանսպորտի ուղեվարձի գները, դա բուռն քննարկման թեմա է դարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։