ԳլխավորԼուրՀայաստանս

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է։

1977 թվականից հետո, երբ տրվեց մետրոպոլիտենի շինարարության համաձայնությունը, սկսեցին աշխատել նախագծողները, ապա նաև շինարարները:

1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Շահագործվեց 5 կայարան՝

«Բարեկամություն» — ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան:

«Մարշալ Բաղրամյան» — ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտղցյան, Ալբերտ Զուրաբյան:

«Երիտասարդական» — ճարտարապետներ՝ Ստեփան Քյուրքչյան, պատի քանդակը՝ կինը՝ Ռուզաննա Քյուրքչյան,

«Հանրապետության հրապարակ» — ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մկրտիչ Մինասյան:

«Սասունցի Դավիթ» — ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան։

1983 թվականին շահագործման հանձնվեց «Գործարանային» կայարանը — ճարտարապետ՝ Հենրիկ Ղուկասյան։

1984 թվականին «Շենգավիթ» կայարանը — ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուլհակյան, Սուրեն Բուրխաջյան։

1986 թվականին «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանը- ճարտարապետ՝ Լևոն Գևորգյան։

1989 թվականին «Զորավար Անդրանիկ» կայարանը — ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուլհակյան, Սուրեն Բուրխաջյան։

1996 թվականին «Չարբախ» կայարանը — ճարտարապետ` Վալտեր Մնացականյան։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն այժմ ունի ավելի քան 12,1 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան և վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։

Տեսանյութի հեղինակ՝ Սոսի Խանիկյան

Comment here