ԳլխավորԼուր

Պայթյուն` Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող «D & D» հյուրատանը (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են երկու հյուրասենյակի առաստաղները, միջանցքի առաստաղը և պատը, դռներ և պատուհաններ։

Տուժածներ Ա․ Ա․-ն և Կ․ Ս․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։