ԳլխավորԼուր

Երևանի կենտրոնը կաթվածահար կլինի. որ փողոցներն են փակ լինելու մայիսի 2–5–ը

Ոստիկանական ավտոմեքենա Երեւանի Հյուսիսային պողոտանյում

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով ցանկը ամսաթվերով։ Եվ այսպես.

Մայիսի 2-ին

ժամը 7։30-13։00 փակ են լինելու

  • Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
  • Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
  • Հանրապետության հրապարակը,
  • Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
  • Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
  • Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
  • Պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։

Մայիսի 3-ին

ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի Լեո-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

  • Հանրապետության հրապարակը և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․
  • Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ. Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
  • Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է
  • Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
  • Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:

Մայիսի 4-ին

ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.

  • Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
  • Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու

  • Հանրապետության հրապարակը,
  • Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
  • Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
  • Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը
  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Մայիսի 5-ին

ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու

  • Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
  • Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
  • Աթենքի փողոցը,
  • Ծիծեռնակաբերդի խճուղին,
  • Մաշտոցի պողոտան,
  • Սայաթ-Նովայի պողոտան,
  • Աբովյան փողոցը,
  • Բաղրամյան փողոցը:
  • Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի
  • Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews