ԳլխավորԼուրՇոուբիզնես

Ֆիլիպ Կիրկորով. «Կրկին խոսում է և ցույց է տալիս Երևանը». ՏԵՍԱՆՅՈւԹ

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը Yerevan Fashion Week–ի շրջանակներում այցելել է Երևան և Instagram-ի Stories բաժնում տեսանյութ հրապարակել Հանրապետության հրապարակից։

«Դե ինչ։ Կրկին խոսում է և ցույց է տալիս Երևանը։ Հայաստան։ Ախ, ինչպիսի գեղեցկություն։ Ես գտնվում եմ Երևանի կենտրոնում։ Նայեք այս գեղեցկությանը։ Աստված, ինչ գեղեցիկ է։ Իմ արձակուրդները սկսվեցին այս անհավանական երկրից, այս գեղեցկագույն քաղաքից։ Ինչպիսի եղանակ, ինչպիսի հիացմունք, ինչպիսի գեղեցկություն, արձակուրդներ հարազատների ու ինձ մոտ մարդկանց շրջապատում։ Որքան հիանալի է, երբ կյանքը հիասքանչ է», — տեսանյութում ասում է Կիրկորովը։

Նշենք նաև, որ Կիրկորովը անակնկալ կերպով հայտնվել է դիմահարդար Նատալի Տոնոյանի ծննդյան տարեդարձին։

Հավելենք, որ հուլիսի 1-ից 6-ը Հայաստանում առաջին անգամ նորաձևության Yerevan Fashion Week շաբաթ է անցկացվում։