ԳլխավորԼուր

Գևորգյան հոգևոր ճեմարանը 2022-23 ուստարում 19 շրջանավարտ է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի` 2022-2023 ուսումնական տարվա փակման հանդիսությունը, հայտնում են Մայր Աթոռից։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Ապա հոգևոր, ազգային երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբն ու սաները։

Դասախոսության անունից ներկաներին իր խոսքն ուղղեց բ․ գ․ թ․, դոցենտ Լաուրա Ավագյանը, իսկ ուսանողության անունից՝ ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Գևորգ սարկավագ Մկրտչյանը։

Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ գնդերեց և արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանի անվան մրցանակաբաշխություն։

Մանրամասները՝ տեսանյութում։