ԳլխավորԽոսքՄարս VS Վեներա

Կյանքում կա միայն մեկ երջանկություն… Ժորժ Սանդ

Ժորժ Սանդ

Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող Ժորժ Սանդի (Ամանտինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն, հուլիսի 1, 1804 — հունիսի 8, 1876) մտքերից։

***

• Մենք չենք կարող պատռել մեր կյանքի էջերից որևէ մեկը, բայց կարող ենք կրակի մեջ նետել ամբողջ գիրքը։

• Կյանքում կա միայն մեկ երջանկություն՝ սիրել և լինել սիրելի։

• Չսիրվածը միշտ ամբոխի մեջ միայնակ է։

• Ամուսնական կյանքը հաճելի է մինչև ամուսնությունը։

• Առանց սիրո ամուսնությունը ցմահ տաժանակրություն է։

• Ուրախությունը հոգու և մարմնի լավագույն հիգիենան է։

• Համեստությունը երբեմն բխում է չափազանցված հպարտությունից։

• Բանականությունը որոնում է, իսկ սիրտը՝ գտնում։

• Ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է։

• Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում․ դա նրան բարձրացնում է սեփական աչքում։

• Կինը չի կարող սիրել այն մարդուն, որն ինչպես նա զգում է՝ իրենից ավելի ցածր է։ Առանց ակնածանքի ու հիացմունքի սերը սոսկ բարեկամություն է։

• Ամուսնությունը գեղեցիկ է սիրահարվածների համար և պիտանի՝ սրբերի համար։