Սիմոնա դը Բովուարը (ամբողջական անունը՝ Սիմոնա Լյուսի Էռնեստինա Մարիա Բերտրան դե Բովուար, հունվարի 9, 1908 — ապրիլի 14, 1986), ֆրանսիացի գրող, էկզիստենցիալիստ փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, ֆեմինիստական շարժման գաղափարախոս է։ Հայտնի է դարձել 1949թ․-ին տպագրված «Երկրորդ Սեռը» քննախոսությունից հետո։ Հայտնի են նաև նրա «Նա եկել է, որ մնա» և «Մանդարիններ» վեպերը։
Նա ֆրանսիական էքզիստենցիալիզմի գաղափարախոս, աշխարհահռչակ գրող և փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի ուղեկից-մուսան էր: Նրանք ամուսնությունը կեղծ ձևականություն էին համարում և դեմ էին հարաբերությունները «օրինականացնելուն»։
Ներկայացնում ենք մտքեր Սիմոնա դը Բովուարի «Բոլոր մարդիկ մահկանացու են» ստեղծագործությունից։
***
Պետք չէ ստիպել մարդուն հրաժարվել մի մտքից, որը նրա համար բացարձակ ճշմարտություն է:
Ես ինչ-որ մի բան կարող եմ, ու ահա այն, ինչ ես արել եմ:
Կա մի ճշմարտություն` վարվելու այնպես, ինչպես ճիշտ ես գտնում, վարվելու ըստ քո համոզմունքների:
Ուշադրություն դարձնել պետք չէ: Միևնույնն է՝ նրանք մի օր կմեռնեն, իրենց մտքերն էլ իրենց հետ:
Նա գնաց դեպի մահ սեփական գոյությունը հաստատելու համար:
Շատերի համար ապրել՝ նշանակում է ընդամենը մեռած չլինել:
Կատարյալ երջանկությունը մահ է: Նա երջանկություն չէր ուզում, նա ուզում էր ապրել:
Ես ուզում եմ զգալ իմ ապրելը, թեկուզ դեպի մահը գնալով:
Մարդիկ սովոր են սպանել ժամանակն այնքան, մինչև ժամանակը սպանի իրենց:
Դժբախտ լինելն էլ կյանքի բաղկացուցիչ մասն է, իսկ կյանքը թանկ է ամբողջովին:
Ժամանակը հզոր ուժ է, որ սպանում է ամեն ինչ, այդ թվում և հիշողություններն ու սերը, կամ սիրո մասին հիշողությունները, որքան էլ այն ուզում է ուժեղ լինել, ժամանակը նրանից ուժեղ ու հզոր է:
Նույնիսկ անմահության դատապարտվածի համար է ժամանակը կարճ, երբ սիրահարված է ու սիրում է:
Մարդիկ միշտ են իրենց կյանքը դրամայի վերածում: Սպինելը սիրում է Լաուրային, Լաուրան սիրում է Արմանին, իսկ Արմանը սիրում է մեկ ուրիշին: Ինչու Լաուրան չի սիրում Սպինելին, կամ Արմանը Լաուրային` չէ որ նա էլ ունի աչքեր, քիթ, ձեռքեր շուրթեր` կարող է համբուրել, գրկել…Ինչու:
Որքան անցնում էին տարիները, այնքան ծանրանում էր անցյալն ու դժվարանում էր դա տանելը:
Պետք է կարողանալ տկարությունը դարձնել հեղափոխություն:
Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ նույնը…Ծնվում են երեխաներ, մեռնում են ծերերը…Ամպերի խորքում է թաքնված արևը, ու ինչ-որ տեղ հեռվում մի երիտասարդ նայում է արևին ու նրա սրտում ինչ-որ բան է սկսում վառվել: Ես ձեռքս տանում եմ կրծքիս, դրա ներսում սիրտս զարկում է…ամեն ինչ նույնն է, ամեն ինչ նույնը: Ծովն ափ է դուրս գալիս…ամեն ինչ է նույնը: Ամեն ինչ կրկնվում է, ամեն ինչ շարունակվում է…Ամեն ինչ շարունակվում է կրկնվել: Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ՝ նույնը…
Այն օրը, երբ կինը կկարողանա սիրել իր ուժի, այլ ոչ թե թուլության հաշվին, երբ կկարողանա սիրել ոչ թե ինքն իրենից փախչելու, այլ իրեն գտնելու կամ վերագտնելու համար, այն օրը, երբ կինը կկարողանա սիրել ոչ թե իրենից երես թեքելու, այլ իրեն հաստատելու համար, այդ օրը սերը նրա և տղամարդու համար կդառնա ոչ թե մահացու վտանգ, այլ կյանքի աղբյուր: