ԳլխավորԽոսք

Կարլ Լագերֆելդ. Երբեք քեզ մի զոհաբերի ուրիշների համար

Կարլ Լագերֆելդ

2019 թվականի փետրվարի 19-ին կյանքից հեռացավ մի մարդ, ով տարիներ շարունակ թելադրում էր նորաձեւության աշխարհի կանոնները։ Խոսքը ֆրանսիական «Շանել»-ի ու իտալական «Ֆենդի»-ի գլխավոր դիզայներ Կարլ Լագերֆելդի մասին է։ Բացի այն, որ նա անհավանական բաներ է արել բարձր նորաձևության ոլորտում, դիզայներն իսկապես եզակի և զարմանալի մարդ էր։

Մեր չափազանց հանդուրժող XXI դարում Լագերֆելդը սարսափելիորեն ուղղամիտ և ուղղախոս էր: Նրա խոսքերն ու գործողությունները ցնցում էին մարդկանց ամբողջական խավերի՝ ստիպելով անկեղծորեն ատել իրեն, բայց, ի վերջո, հանճարը միշտ ներվում էր:

Ստորև ներկայացնում ենք մեծ դիզայների մի քանի մտքերը։

***

Սիրո միակ ձևը, որին ես հավատում եմ, մոր սերն է երեխայի հանդեպ:

Մոռացեք անցյալը. եթե դուք նոստալգիա եք ապրում, ապա ձեր ժամանակն ավարտվել է: Մենք ինքներս պետք է հարմարվենք ներկային, քանի որ այն չի հարմարվում մեզ։

Փոքրիկ սև զգեստով անհնար է չափազանց շքեղ կամ չափազանց համեստ տեսք ունենալ:

Սպորտային տաբատը պարտության նշան է։ Եթե այն ձեռք եք բերել, ապա վերջնականապես կորցրել եք վերահսկողությունը ձեր սեփական կյանքի վրա:

Ես երբեք չեմ դատապարտել այն կանանց, ովքեր ցանկանում են գեղեցիկ կյանք ունենալ։ Ես երբեք չեմ հասկացել տղամարդկանց, ովքեր բողոքում են, որ կանանց միայն փող է պետք: Նրանք էլ են նայում գեղեցիկ զգեստներով խնամված կանանց, որոնցից հաճելի օծանելիքի հոտ է գալիս։ Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Սուտ է։ Գեղեցկությունը փող է պահանջում։

Դուք պետք է զբաղվեք այն ամենով, ինչը ձեզ ուրախացնում է։ Մոռացեք փողի կամ այլ թակարդների մասին, որոնք համարվում են հաջողություն: Եթե դուք երջանիկ եք, երբ աշխատում եք գյուղի խանութում, աշխատեք: Դուք ընդամենը մեկ կյանք ունեք:

Այն, ինչ ես ամենից շատ ատում եմ կյանքում, սելֆին է։ Այն էլեկտրոնային մաստուրբացիա է:

Ավելի լավ է ունենալ երկփեղկված անհատականություն, քան ընդհանրապես անհատականություն չունենալ:

Մայրս ինձ ասում էր՝ երբեք քեզ մի զոհաբերի ուրիշների համար: Տարիների ընթացքում ես հասկացա, թե որն է այս արտահայտության խորը իմաստը. եթե ինքներդ ձեզ զոհաբերեք մինչև վերջ, ձեզանից ոչինչ չի մնա: Խնայելով ձեզ, ձեր էներգիան, դուք կարող եք տալ քիչ, բայց շատերին. Նրանց, ովքեր վաղը ձեր կարիքը կունենան: Եվ դրանից հետո: Ինքներդ ձեզ անմնացորդ նվիրելով՝ դուք սպառվելու եք: Եվ հետո՝ ոչ բոլորին է վիճակված Մայր Թերեզա ծնվել։

Երբեք մի ասա՝ ես կարող էի դա անել։ Ի վերջո, դու դա չես արել: