Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները.
- Տաթև Սիմոնյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award),
- Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, ոսկե մեդալ, Հատուկ մրցանակ կենսաբանական կոնցեպտի համար,
- Խոսրով Ցականյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ,
- Անի Իսրաելյան՝ Արմավիրի թիվ 1 դպրոց, ոսկե մեդալ,
- Լենա Մանուկյան՝ «Հերացի» ավագ դպրոց, արծաթե մեդալ,
- Կամունի Աբրահամյան՝ «Քվանտ» վարժարան, բրոնզե մեդալ,
- Մարիամ Դոխոյան՝ «Հերացի» ավագ դպրոց, բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության 2021 թ. միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել էին 5 մեդալի։