ԳլխավորԼուր

Երևանում գինու օրեր են. տեսանյութ

Ամենամյա փառատոնը կենտրոնական երեք փողոցներ է բերել հարյուրավոր տեղացիների ու զբոսաշրջիկների։ Հայկական գինեգործությունն ու տեղական էնդեմիկ սորտերը տպավորում են աշխարհի տարբեր կողմերից եկած հյուրերին։

«Երևանի գինու օրերի» կենտրոնական տաղավարը «Ակբա» բանկինն է, որն արդեն 2-րդ տարին փառատոնի գլխավոր հովանավորն է։ Կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը։

Փառատոնի ընթացքում՝ հունիսի 3-5-ը, օրը երեք անգամ երեք լեզվով տեղացի և միջազգային սոմելյեները անցկացնում են նաև գինեդասեր։

Հիշեցնենք, որ «Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 1.00-ից մինչև հունիսի 6-ի ժամը 6-ը, փակ են Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես և Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։