ԳլխավորԼուր

Երևանի «Թումոյի» այգում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ թատրոնի և Մարիինյան թատրոնի արտիստները

Հատված Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից

Հունիսի 6-13-ը Թումանյանի անվան զբոսայգում բալետային արվեստի հրավառություն է լինելու: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։

Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:

Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն ազատ է: