ԳլխավորԼուր

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի մետրոյում. գնացքները գնում են մեկ ուղղությամբ

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։

«Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։