Ժամը 14:24-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից, հայտնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։ Այս պահի դրությամբ երթևեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։ Գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում, գնացքներն անցել էին միակողմանի երթևեկության։