ԳլխավորԼուրԽճանկար

Մեզ «փոխարինողներ» են գալիս. Ameca ռոբոտն ապշեցնում է իր միմիկայով (տեսանյութ)

Բրիտանական Engineered Arts ընկերությունը ներկայացրել է տպավորիչ միմիկա ունեցող Ameca ռոբոտին, հայտնում է Daily Mail-ը։

Ռոբոտին ներկայացնող տեսանյութը հրապարակվել է ընկերության յութուբյան էջում։

«Ameca-ն աշխարհում մարդու կառուցվածքով ամենազարգացած ռոբոտն է, որը ներկայացնում է ռոբոտաշինության առաջավոր տեխնոլոգիաները։ Մարդանման արհեստական բանականությունը մարդանման արհեստական մարմնի կարիք ունի (AI x AB)»,-նշված է Engineered Arts-ի հաղորդագրության մեջ։