ԳլխավորԼուր

Դավթաշենի կամրջի տակ 20-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված է եղել։